slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Մեր Մասին

photo

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություն

      
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ստեղծվել է ՀՀ Կառավարության 22 հուլիսի 2004թ. թիվ 1127-ն որոշմամբ (ՀՀ կառավարության 23 հունիսի 2005 թվականի N 867-Ն և 11 հունիսի 2009թ-ի N 638-ն որոշումներով փոփոխված և լրացված), «2001թ. հունիսի 11-ի ՀՀ Կառավարության և ԱՄՆ-ի Կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Կազմակերպության հիմնական տեղակայման վայրն  է՝ ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24 հասցեում գտնվող շենքային համալիրը: Կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են.

• քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների իրականացման ոլորտում ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակումը, փորձարկումը և ներդրումը,
• իրավասու մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների ապահովմանն ու բարելավմանը նպատակաուղղված գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտափորձնական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը,
• փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների ուսուցում և վերապատրաստում կազմակերպելու նպատակով համապատասխան գիտաուսումնական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ թեմաներով ծրագրեր-սեղմագրերի մշակում և ներդրում,
• դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու նպատակով հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգում, նորերի մշակում, դրանց փորձարկում եւ գործածության համար երաշխավորում,
• փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստման և կատարելագործման նպատակով համապատասխան գիտաուսումնական աշխատանքների իրականացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որակավորման հավաստման հետ կապված հարցերի մշակում և հարցաշարերի կազմում,
• հանցավորություն ծնող պատճառների ու պայմանների ուսումնասիրում, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կոնկրետ միջոցառումների մշակում և իրավասու մարմինների համար վերջիններիս ներդրման հետ կապված համապատասխան առաջարկությունների նախապատրաստում և այլ ուղղություններով քրեաբանական հետազոտությունների կազմակերպում և իրականացում:

Կազմակերպության գործունեության առարկան է հանդիսանում փորձագիտության բնագավառում գիտահետազոտական, գիտաուսումնական, գիտամեթոդական, գիտափորձնական-վերլուծական աշխատանքների կատարումը, որն իրականացվում է կանոնադրությամբ ամրագրված հետևյալ հինգ հիմնական գործառույթների համաձայն.

• փորձաքննությունների իրականացման ոլորտում ժամանակակից  գիտափորձնական մեթոդների մշակումներ, փորձարկումներ և ներդրում,
• իրավասու մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների կազմակերպում և իրականացում,
• լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացում` փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների ուսուցում և վերապատրաստում,
• դատական փորձագիտական ոլորտի կանոնակարգմանը և զարգացմանը նպատակաուղղված մեթոդաբանության մշակում,
• լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացում` փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստում և կատարելագործում, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որակավորման հավաստում:

Կազմակերպության գիտական աշխատանքների պատշաճ կազմակերպման ապահովման և կանոնակարգման նպատակով կազմակերպությունում դեռևս 10.07.2006 թվականից գործում է Գիտական խորհուրդ, որի կազմում բացի կազմակերպության գիտական աստիճան ունեցող աշխատողներից, ընդգրկված են նաև Հայաստանի Հանրապետության գիտական բնագավառի առաջատար այլ կառույցներից ճանաչված գիտնականներ: 
Կազմակերպությունում 2005 թվականից  գործում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողով: Որակավորման հանձնաժողովը կազմավորված է ՀՀ Կառավարության 2004թ. հուլիսի 22 –ի թիվ 1127-Ն  որոշման 3-րդ կետի ե) ենթակետով սահմանված նպատակի՝ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով փորձագիտական բնագավառում մասնագետի՝ փորձագետի որակավորման հավաստման համար:
Կարևոր է նշել, որ կազմակերպության մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները, փորձագիտական լաբորատորիաների անհրաժեշտ գույքով և ժամանակակից սարք-սարքավորումներով հագեցումը, ինչպես  նաև աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումներն իրականացվել են ինչպես ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին, այնպես էլ ԱՄՆ-ի կառավարության կողմից հատկացված միջոցների  հաշվին՝ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության միջոցով, որի արդյունքում ներկայումս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հանդիսանում է բարձրորակ մասնագիտական ներուժով համալրված փորձագիտական կառույց, որը Հայաստանի Հանրապետության փորձագիտության, քրեագիտության և քրեաբանության բնագավառում ամենախոշոր կառույցն է, որտեղ գործող փորձագիտական ստորաբաժիններում տարեկան իրականացվում են 11000-ից ավելի տարբեր դատական փորձաքննություններ՝ 26 փորձագիտական տեսակներով, արդեն իսկ շուրջ 122 փորձագիտական ենթատեսակներով և տեխնոլոգիական ուղղություններով:
Կարևոր է նշել նաև, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը գիտագործնական աշխատանքների իրականացման շրջանակներում սերտ համագործակցություն է ծավալում ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, ԱՊՀ և այլ երկրների գործընկեր դատափորձագիտական առաջատար մի շարք կառույցների հետ: 
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը դեռևս 2011թ-ից հանդիսանալով Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ ակտիվ մասնակցում է նշված ցանցի աշխատանքներին։ Մասնավորապես, շարունակվում են միջազգային պրակտիկայում ընդունված փորձագիտական մեթոդների և մեթոդիկաների ձեռքբերման և դրանց ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչը մեծապես նպաստում է իրականացվող փորձաքննությունների որակի շարունակական բարելավմանը և արդյունքների հավաստիության բարձրացմանը: Կազմակերպությունը  մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում: 

Photo
Photo
Photo